Ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը
Իրազեկ քաղաքացի նախագծի 168-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա: