Մենք կոռումպացված աշխատակից չունենք. մաքսատան պետի տեղակալը՝ իրավապաշտպանին
Արարատյան մաքսատան ավտոմաքսատան տարածքում (Նորագավիթ) իրավապաշտպան Արա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս ավտոմաքսատան գործունեության ընթացքում տեղի ունեցող կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տեղեկություն ունի հայտնելու։
Ասուլիսը տեղի ունեցավ մաքսատան պետի տեղակալ Գեղամ Սարմազյանի աշխատասենյակում, որի ընթացքում վերջինս փորձեց պատասխանել Արա Խաչատրյանի հարցադրումներին: