Եվրոպայի օրը` Երևանում. Ուժեղ Եվրոպան դարձնում է Հայաստանը ավելի ուժեղ. Պյոտր Սվիտալսկի

Այսօր՝ մայիսի 26-ին, Հյուսիսային պողոտայում մոտեցավ ավարտին «Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը:

Տոնակատարությունների մեկնարկը Երևանում տրվեց Սկանդինավյան քայլքով, որին գրանցվել էր մոտ 500 մասնակից: Հյուսիսային պողոտայում անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին հաջորդեց բացօթյա համերգ Ազատության հրապարակում:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմոլորտային ծրագրերը՝ մարդու իրավունքների, արդարադատության, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, բիզնես աջակցության, քաղաքացիական հասարակության և այլն:

Ցուցահանդեսին իր մասնկացությունը ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ ԵՄ ֆինանսավորմամբ և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

«Մենք համարում ենք, որ Հայստանը Եվրոպայի ընդարձակ ընտանիքի անդամն է: Եվրոպացիները այսօր ընտրում են հաջորդ խորհրդարանը: Հուսով ենք, որ ընտրություններից հետո Եվրոպան ավելի կհզորանա, քանի որ այն կենսական նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար: Ուժեղ Եվրոպան դարձում է Հայաստանը ավելի ուժեղ»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը քաղաքացիների հետ միասին շրջեց տաղավարներով: Եվրոպայի օրվա միջոցառումը բազմամարդ էր, ինչպես ամեն տարի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել