Ես տեղեկություն ունեմ, որ Քոչարյանի աջակիցներին գումար են տվել. Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայր Սուրեն Քլոյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 14-ին ներկա է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա նշեց, որ տեղեկություններ ունի այն մասին, որ Քոչարյանի աջակիցներին գումարներ են տրվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի բակում, որտեղ դատավոր Դավիթ Գրիգորյանի նխագահությամբ ընթանում է դատական նիստը, հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդեմ քաղաքացիները: