Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կիրակոսյանը:
Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագիրը:
Լուսանկարը` mil.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net