Ու՞մ է շնորհվում Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

Ինչ վերաբերում է Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչմանը՝ այն շնորհվում է այդ բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման համար:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել