Գրավատան նկատմամբ տուգանք նշանակելը

Գրավատների գործունեությունը կարգավորող օրենքի դրույթների խախտումների համար ՀՀ կենտրոնական բանկը իրավասու է գրավատների նկատմամբ կիրառելու պատասխանատվության միջոց` տուգանք:

 

Օրինակ` վարկն ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն իրականացնելու համար սահմանված է տուգանք` 50 000 դրամի չափով: Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված, բայց մարման ենթակա վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը` ճանաչվել ուժը կորցրած:

 

Տուգանքը կիրառվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշմամբ: Եթե գրավատունը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա Կենտրոնական բանկը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել