Ի՞նչ անել, եթե ընտրողների ցուցակում անճշտություն եք հայտնաբերել
Իրազեկ քաղաքացի նախագծի 143-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ անել, եթե ընտրողների ցուցակում անճշտություն եք հայտնաբերել, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սոնա Հարությունյանը: Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում), բացառությամբ քվեարկության օրը ընտրական տեղամասում տառասխալների և տեխնիկական վրիպակների ուղղման, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքի: