Դավիթ Ղազարյանի կողմնակիցները շարունակում են հերթապահել դատարանի բակում
«Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է նրա խափանման միջոցի հարցը:
Փաստաբանները Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին, որ դատավորը այժմ խորհրդակցական սենյակում է: Նիստի բոլոր մասնակիցները արդեն ելույթ են ունեցել:
Դավիթ Ղազարյանի կողմնակիցները նիստի սկսվելու պահից մինչև հիմա դատարանի բակում են և վանկարկում են «Ազատություն»: