Ի՞նչ արժե ջրաչափ վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը

Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

 

Նշված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`  հարյուրհիսնապատիկի չափով:

 

Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել