Լարված իրավիճակ է Օպերայի տարածքում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև
Այսօր՝ մարտի 14-ին, օպերայի հարակից տարածքներում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։
Նշված տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել և թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին շարունակել իրենց աշխատանքը:
Ոստիակնությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ այս պահին ցույցի մասնակից 16 անձ է բերվել ոստիկանության բաժանմունք: