Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը կառավարության հավանությանն է ներկյացարել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու:
Իսկ «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվի:
Նախարարությունը նշել է, որ հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գործունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միացման եղանակով և իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Կառավարությունը կողմ քվերակեց որոշման նախագծին և այն ընդունվեց: