ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:
09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է:
Աբովյան-Սևան և Ապարան-Արագած ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: