Ո՞վ կարող է դիտորդ լինել ընտրությունների ժամանակ
Իրազեկ քաղաքացի նախագծի 138 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Ո՞վ կարող է դիտորդ լինել ընտրությունների ժամանակ, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սոնա Հարությունյանը: Դիտորդի ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի: