Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբանական վարչությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը հայտարարություն է տարածել այն մասին, որ կառույցին անհրաժեշտ է իրավաբանական վարչության  հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի առաջատար մասնագետ:

Պարտականություններ

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետության շահերը պաշտպանելու նպատակով հայցադիմումներ (դիմումներ) և պահանջներ ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ պատասխաններ Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար, Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների (որոշումների) դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացվող համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին, դատարաններ ներկայացնելու համար միջնորդությունների, իրավական-փորձագիտական եզրակացություններ իրավական ակտերի վերաբերյալ նախապատրաստման աշխատանքներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի, անհրաժեշտ իմացուpյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.
  • աշխատավարձի չափը՝ 150.800 ՀՀ դրամ: Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
    Շարունակությունը ստորև։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• անձնագրի պատճենը,
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով [email protected]:

Դիմումների ընդունման ժամկետը մինչև 20.02.2019թ. ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել