«Ներման մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Քրեական օրենսգրքում և «Ներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը:

Նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությունը, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ խոշտանգում կատարած կամ անմարդկայն վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք սահմանելու նպատակով:

Այսինքն, վերոնշյալ հանցագործությունը կատարած անձիք չեն կարող դիմել ներման խնդրագրով, եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի այս տեսքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել