Չորրորդ եռամսյակում անշարժ գույքի գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով

2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելին է: Այս մասին հայտնում են անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1%-ով, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9%-ով: Մարզերի քաղաքներում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.6%-ով:

2018 թվականի ընթացքում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017 թվականի համեմատ 13.3 %-ով ավելին է:

Երևան քաղաքում 2018 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի համեմատ աճել են 7.2%-ով:

Իդեպ, Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 0.7%-ով, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.6%-ով:

Առավել մանրամասն և ամփոփ տվյալները հունվարի 29-ին կտեղադրվեն Կադաստրի կոմիտեի կայքէջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել