Նախագծով ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով զգալի կբարձրացվի

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է մինչև 35 միլիոն դրամ:

Խնդիրը կայանում է նրանում, որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռ­նար­կա­տի­րության հարկային միջավայրի վատթարացում: Մասնավորապես, այս փոփոխության արդ­յունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջա­նառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է:

Նախագծերի փաթեթով առա­ջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել տարեկան կտրվածքով շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել