Ե՞րբ է պարտադիր անշարժ գույքի գնահատումը

Անշարժ գույքի շուրջ այս կամ այն գործարքը կնքելու համար հաճախ անհրաժեշտություն է առաջանում գնահատել այն:

 

Պետք է նկատի ունենալ, որ անշարժ գույքի գնահատումը պարտադիր է`

 

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի.

 

2) անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

 

3) անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

 

4) անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում.

 

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտների ու վարքագծի կանոնների հիման վրա, որի կիրառումը պարտադիր է գնահատողների կողմից:

 

 

Գնահատման ստանդարտը պետք է պարունակի`

 

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանակական և որակական բնութագրերը.

 

2) անշարժ գույքի գնահատման մեթոդները.

 

3) անշարժ գույքի գնահատման արդյունքների ձևակերպման նկատմամբ պահանջները.

 

4) հղումներն այլ նորմատիվ իրավական ակտերին.

 

Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:

 

Անշարժ գույքի գնահատման պատվերի իրավական հիմք է անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

 

Պայմանագիրը կնքվում է գրավոր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել