Ինչպե՞ս մեկուսացնել անարժան ժառանգներին

Անարժան ժառանգներ են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Այդ անձինք մեկուսացվում են ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից:

 

Ժառանգությունից չեն մեկուսացվում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:

 

Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:

 

«Անարժան ժառանգները ժառանգությունից մեկուսացվում են դատական կագով:

 

Ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Վեը նշված կանոնները տարածվում են ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա:

 

 

Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են նաև ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել