Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ դատարանի կայացրած դատական ակտի մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում հրապարակվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:
Դատարանը չբավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը, Արմեն Գևորգյանը չկալանավորվեց:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար: