Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածով և ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հետ է կանչվել չվճարվող արձակուրդից՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից:
- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հետ է կանչվել նվազագույն արձակուրդից՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից:
- Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հետ է կանչվել չվճարվող արձակուրդից՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից:
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետ է կանչվել չվճարվող արձակուրդից՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից: