Որպես վկա կարող է հանդես գալ ցանկացած անձ, ում հայտնի են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Անչափահաս վկաների հարցաքննությունը, սակայն, ունի որոշակի առանձնահատկություններ:
Անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ:
Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net