Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:
Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:
Ավելին, Հանրապետությունից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:
Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
Աղբյուրը` Իրավաբան.net