Ես ինձ չեմ համարում որևէ անձի կամ որևէ իշխանության թեկնածու. Երվանդ Խունդկարյան
Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը կընտրի վճռաբեկ դատարանի նախագահին: Միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:
Նշենք, որ 2008 թվականի հունվարի մեկից Երվանդ Խունդկարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։