Սոցիալական ձեռնարակտիրության զարգացման հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սոցիալական ձեռնարակտիրության զարգացման հայեցակարգի նախագիծը։

Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`

  1. սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին
  2. խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին
  3. խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

1․1 Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ  մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

1․2 Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես պաշտպանի գործունեության  խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

2․ Միջոցառման կարգավորման առարկան է գործարարների շահերի պաշտպանությունը և այդ նպատակով մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծումը։

3․ Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել