Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են

Այսօր գումարած հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES)

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն `  262-ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք `  41-ական, 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել