Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սյուզաննա Ավետիսյանը նշանակվել է առաջին փոխվարչապետի խորհրդական:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Սյուզաննա Ավետիսյանի կենսագրությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 2 սեպտեմբերի, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Կրթություն
2007 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2009–2011 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ
2011-2015 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ
2015-2018 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
2018թ. հունիսի 8-ին նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական
Այլ տվյալներ
2012 թ. – Ֆրանսիայի ազգային կառավարման դպրոց, «Լոբբինգն ու նրա ազդեցությունը ԵՄ-ում», «ԵՄ քաղաքականություն» թեմայով վերապատրաստման դասընթաց
2012 թ. – Բուլղարիայի Շուկայական տնտեսության ինստիտուտների կողմից կազմակերպած «Եվրոպան և ազատությունը» թեմայով սեմինար
2013 թ. – Ավստրիայի դիվանագիտական ակադեմիա, Երիտասարդ դիվանագետ-ների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթաց
2016 թ. – ՉԺՀ կառավարության կողմից կազմակերպած չինական մշակույթի և չինարենի դասընթաց
Մասնակցել է մի շարք այլ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպած դասընթացների, սեմինարների, ստացել է սերտիֆիկատներ:
2015թ. շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Լուսանկարը՝ Սյուզաննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից