Որո՞նք են տարբերությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միակ դատական մարմինն է, որը ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան: Այն վերջին ատյանի դատարան է, որը կայացնում է վճիռներ Կոնվենցիայի պահանջներին համապատասխան անդամ-պետությունների կողմից իրենց պարտականությունների կատարման վերաբերյալ: 1998թ. նոյեմբեր ամսից դատարանն աշխատում է մշտական հիմունքներով: Նստավայրը գտնվում է Ստրասբուրգ քաղաքում:

 

Եվրոպական միության դատարանը ապահովում է Եվրոպական միության պայմանագրերի դրույթների մեկնաբանումը, այն Եվրոպական Միության դատարանն է: Նստավայրը` Լյուքսեմբուրգ:

 

Միջազգային դատարանը ՄԱԿ-Ի դատական մարմինն է, որը գտնվում է Հաագա քաղաքում: Դատարանը քննում է պետությունների միջև ծագող վեճերը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել