Ո՞ր դատարանին են ընդդատյա հողամասի, շենքի, շինության վերաբերյալ գործերը

Որպես կանոն, հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

 

Այս կանոնից կան մի քանի բացառություններ:

 

Դրանցից են հողամասի, շենքի, շինության վերաբերյալ գործերը:

 

Մասնավորապես, հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:

 

Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:

 

Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:

 

Սույն հոդվածով սահմանված ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել