Նախագահ Սարգսյանը պարգեւատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով
2018-07-31 / 13 37 |
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով: