Հայտնի է Սոչիում հրդեհի հետևանքով զոհված հայերի անունները

Հայտնի է Սոչիում հրդեհի հետևանքով զոհված հայերի անունները:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ  քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):

Ժամը 19:12-ին տեղեկություն է ստացվել, որ զոհվածների թվում ևս 3-ը ազգությամբ հայ են՝ Բարսեղյան Նաիրա (1992 թ.), Բարսեղյան Եվա (2009 թ.) և Բարսեղյան Աննա (1962 թ.), ինչպես նաև 1 տուժած՝ Բարսեղյան Արթուր (1951 թ.):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադլերի շրջանում մասնավոր տան հրդեհի ժամանակ զոհվել է 8 մարդ, ևս երեքը վնասվածքներ են ստացել: Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել