Սահմանվել է այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքներից

Կառավարությունը որոշում է ընդունել սահմանել այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել։

Որոշումը ընդունվել է 2018 թվականի հուլիսի 19-ին և ուժի մեջ է մտնելու 2018 թվականի օգոստոսի 6-ին։

Ց Ա Ն Կ

ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՎԵԼ

       Դեմենցիա (թուլամտության բոլոր տեսակները) F00-03

  1. Օրգանական ամնեստիկ համախտանիշ` չպայմանավորված ալկոհոլով կամ հոգեներգործուն նյութերով F04
  2. Դելիրիում` չպայմանավորված ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի գործածմամբ F05
  3. Օրգանական հալյուցինոզ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.0
  4. Օրգանական կատատոնիկ խանգարում F06.1
  5. Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.2
  6. Անձի օրգանական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.0
  7. Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով և ֆունկցիայի խանգարումով` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.8
  8. Շիզոֆրենիա, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող և (կամ) կայուն դեֆեկտով F20
  9. Շիզոտիպային խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F21
  10. Խրոնիկական զառանցական խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F22
  11. Ինդուկցված զառանցական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F24
  12. Շիզոաֆեկտիվ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F25
  13. Այլ ոչ օրգանական փսիխոտիկ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F28
  14. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ծանր դեպրեսիվ էպիզոդ` առանց փսիխոտիկ ախտանիշների, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.4
  15. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, դեպրեսիվ էպիզոդ` փսիխոտիկ ախտանիշներով, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.5
  16. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, խառը բնույթի ընթացիկ էպիզոդ` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.6
  17. Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` առանց փսիխոտիկ ախտանիշների F33.2
  18. Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` փսիխոտիկ ախտանիշներով F33.3
  19. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում ընթացող, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) դեկոմպենսացիաներով F60-69
  20. Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքի նշանակալի խանգարումներով F70.1
  21. Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն F71
  22. Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն F72
  23. Խորը մտավոր հետամնացություն F73
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել