ՀՀ պատվիրակության Վրաստան գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն պետական բյուջեի հաշվին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ 2018 թվականի հուլիսի 17-18-ը Վրաստան գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Աֆրիկյանի գործուղման հետ կապված օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը (2018 թվականի հուլիսի 16-20-ը)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել