Որո՞նք են «զանգվածային ազատումները»

Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիս առաջ` մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայություն և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10%-ը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ):

 

Եթե զանգվածային ազատումները պայմանավորված են գործատուի սնանկ ճանաչվելու հետ, ապա աշխատողների մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայությանը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

 

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով և սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների ազատման դեպքերը, եթե դրանք կատարվել են առանց պայմանագրերում նշված ժամկետների խախտման, աշխատողների զանգվածային ազատումներ չեն համարվում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել