Այսօր կառավարության նիստին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես է որոշվել իր նշանակումը, պատասխանեց.
«Առաջարկը երեկ ստացել եմ վարչապետից, քննարկել ենք, և որոշում է կայացվել նշանակման: Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որեպսզի արդարացնենք մեր քաղաքացիների ակնկալիքները, ապահովելու ենք մեր հանրապետության անվտանգությունը»,- ասաց նա՝ հավելելվ, որ այս պահին ավելին ասել չի կարող: