Որո՞նք են ծննդյան ակտի պետական գրանցման հիմքերը
Իրազեկ քաղաքացի նախագծի 113-րդ տեսանյութի խորագիրն է՝ Որո՞նք են ծննդյան ակտի պետական գրանցման հիմքերը, փորձագետը՝ ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը: Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի` ծննդաբերության փաստը հաստատող դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Ծննդյան ակտի գրանցման համար գրավոր հայտարարությունը պետք է ներկայացվի երեխայի ծննդյան պահից մեկ տարվա ընթացքում: