Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնը իր ոսկե մեդալը նվիրեց Փաշինյանին, նա ետ վերադարձրեց՝ մեկ այլ մեդալ ավելացրած
Օրեր առաջ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն դարձած Ֆերդինանդ Կարապետյանը, ով եզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այսօր՝ մայիսի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ոսկե մեդալը նվիրեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
Սակայն, Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց մեդալը՝ նշելով, որ մեդալը պետք է կախված լինի չեմպիոնի պարանոցից: Նա նաև հայտարարեց. «Ես հիմա ժողովրդի անունից Ֆերդինանդ Կարապետյանին հայտարարում եմ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, և ուզում եմ նրան նվիրել «Իմ քայլը» մեդալը»։