Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար պետք է ուշադիր լինեն սահմանված ժամկետներին

2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի որոշմամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը նշում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքն իրացնելու համար պետք է ուշադրություն դարձնել սահմանված ժամկետներին։ Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ ծնողները բաց են թողել այդ ժամկետները և չեն կարողացել ստանալ երեխայի ծննդյան նպաստը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել