Հիվանդություններ, որոնց բուժման դեղերը տրամադրվում են անվճար

Կառավարության որոշմամբ սահմանված է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

Ստորև ներկայացնում ենք նշված ցանկը.

 

1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)

 

2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)

 

3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)

 

4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)

 

5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)

 

6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)

 

7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր)

 

8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)

 

9. Մալարիա (հակամալարիային դեղեր)

 

10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)

 

11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել