Որպես կանոն կայազորային կարգապահական մեկուսարան ընդունում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ պահակախմբի պետը:
«Մեկուսարան ընդունելիս ստուգվում է զինծառայողի համազգեստը, անհրաժեշտ իրերի առկայությունը (անձնական օգտագործման, սանիտարահիգիենիկ պարագաներ, փոխնորդ սպիտակեղեն (անհրաժեշտության դեպքում), ձմեռային բաճկոն), կատարվում է արտաքին զննում, պահպանման են վերցվում գոտեփոկերը, ծառայողական փաստաթղթերը, այն իրերը և արժեքները, որոնց խցում պահելն արգելվում է, կատարվում է մեկուսարան ընդունելու հիմք հանդիսացող տվյալների համեմատություն և գրանցում է կատարվում մեկուսարանում պահվողների հաշվառման մատյանում: »,-այս մասին իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը և հավելում, որ Իրային կամ փաստաթղթային որևէ անհամապատասխանության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում, որի մասին նշում է կատարվում ներկայացվող փաստաթղթերում:
Մեկուսարան ընդունելու մասին ուղեկցորդին տրվում է համապատասխան տեղեկանք կամ նշում է կատարվում ընդունման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի վրա: Ընդունված իրերի, արժեքների վերաբերյալ գրանցում է կատարվում հաշվառման մատյանում, որտեղ ստորագրում է մեկուսացվողը:
Կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաների իրերը չեն զննվում: Նրանց ընդունելու մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և այդ կապակցությամբ նշում է կատարվում մեկուսացման գրության վրա:
Աղբյուրը`Իրավաբան.net