Վարորդական իրավունք ստանալու համար որպես կանոն տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով: Յուրաքանչյուր թեստը բաղկացած է 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից:
Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից`համակարգչային պատահական ընտրության միջոցով:
Քննության արդյունքները պտագրվում են համակարգչային միջոցով` ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին: Քննությունը համարվում է դրականորեն հանձնված, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին ճիշտ է պատասխանել:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
Աղբյուրը`Իրավաբան.net