Ճապոնիայում գործատուն զգալի չափով ավելացնում է այն աշխատողի աշխատավարձը, ով կարողանում է աշխատել տանը` տնային պայմաններում: Տնաշխատ աշխատողներ ունենալու դեպքում գործատուն ստիված չի լինում նրանց համար գրասենյակային պայմաններ ստեղծել:
Մեր օրենսդրությամբ նման արտոնություն սահմանված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածը սահմանում է, որ տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:
Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:
Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:
Աղբյուրը` Իրավաբան.net