Բնակչության ո՞ր սոցիալական խմբերին են տրվում անվճար դեղեր

Կառավարության որոշմամբ սահմանվել է ցանկ, որում ընդգրկված անձանց համար դեղերը անվճար են, ինչպես նաև սահմանված են 50 տոկոս և 30 տոկոս զեղչով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը: Եվ այսպես` սահմանվել է 3 կատեգորիա.

 

1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝

 

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,

 

բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),

 

գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

 

դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),

 

ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,

 

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

 

է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),

 

ը) մինչև 7 տարեկան երեխաներ:

2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50 տոկոս զեղչով՝

 

ա) 3-րդ խմբի հաշմանդամներ,

 

բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

 

գ) բռնադատվածներ,

 

դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,

 

ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,

 

զ) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

 

3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30 տոկոս զեղչով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել