Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթության իրավունքի իրականացման ինչպիսի ՞ երաշխիքներ կան

Գործնականում ապահովելու համար կրթության իրավունքի իրացումը` Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

 

Պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաև հավելավճար՝ աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50%-ի չափով։

 

Նման մասնագիտացված կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել