Գործարքները անձինք կնքում են անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով, սակայն հնարավոր են դեպքեր, երբ գործարքը ստորագրի դրա լիազորությունը չունեցող անձը:
Այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում գործարքը կնքելու պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net