Իրավաբանների միջազգային միությունն ունի նոր նախագահ

Ժան Մարի Բուրգուբուրուն ընտրվել է ամենահին միջազգային իրավաբանական ասոցիացիայի`«Իրավաբանների միջազգային միության» նախագահ: Դրեզդենում շաբաթ օրը կայացած «Միջազգային իրավաբանական ասոցիացիայի» տարեկան համաժողովի փակման արարողության ժամանակ պարոն Բուրգուբուրուն ընտրվեց նախագահ Դրիս Չաթերի փոխարեն:

 

Ժան Մարի Բուրգուբուրուն 1966 թվականից սկսած եղել էր Փարիզի փաստաբանների միության անդամ, իսկ 2004-2005 թվականներին` նույն միության նախագահն էր: Իրավաբանների միջազգային միության նախագահը հանդիսանում է նաև «Ֆրանսիական իրավաբանական հասարակության» անդամ և դրա միջազգային հանձնաժողովի փոխնախագահ, հայտնում է Global Legal Post-ը:

 

Իրավաբանների միջազգային միությունը, որը նպատակ ունի աջակցել իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքներին, ստեղծվել է 1927 թվականին և ունի մի քանի հազար անդամներ, ինչպես նաև ավելի քան 200 իրավաբանական ասոցիացիաներ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել