Կիևում առևանգված հայերը հայտնաբերվել են

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017 թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։

Անդրանիկ Մանուկյանը նաև հայտնում է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել