Անտառների սանիտարական հատումները

Անտառների պահպանության միջոցառումների մաս են կազմում անտառների սանիտարական հատումները:

 

Մասնավորապես` անտառների սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով:

 

Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

 

Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած և ընտրովի:

 

Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում և ծառուտներում:

 

Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:

 

Ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր:

 

Սանիտարական հատումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվությամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել