Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1976 թ. ծնված Կարինե Է.-ին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: